Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վ. Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Վախթանգ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 2-ից»,- գրված է հրամանագրում:
Իրավաբան.net