Վարչական դատավարության ժամանակ քաղաքացի պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով:
Բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայր նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումն ուղարկվում է պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով:
Պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումն ուղարկվում է պատասխանողի բնակության` վերջին հայտնի վայրի հասցեով:
Նշենք, որ բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալներով:
Իրավաբանական անձ պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով:
Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է նրանց պաշտոնական հասցեով: