Վահան Կոստանյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում է ստորագրել, որ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ Վահան Կոստանյանն ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնում։

Վահան Կոստանյանը նաև եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել