«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 26-ից մինչև մարտի 1-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գ.Նժդեհ, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկներ, Չարենց, Հ.Թումանյան, Շահումյան, Ռ. Մինասյան, Սպանդարյան փողոցներում, Երկաթուղայիններ փողոցում և նրբանցքներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: