Արցախում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է

Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։ Ճանապարհը 45 օր է փակ է։

Ավելի քան 120 հազար արցախահայեր, այս թվում՝ շուրջ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել