Օրենք կախարդների համար

Չնայած այն բանին, որ Եվրոպայում վաղուց դադարել են վհուկներին այրել խարույկի վրա,աշխարհի որոշ մասերում դեռ շարունակում են պայքարել նրանց դեմ, մասնավորապես` աԱֆրիկյան Սվազիլենդ քաղաքում ընդունվել է օրենք, որն արգելում է վհուկներին թռչել իրենց ցախավելներով 150 մետրից բարձր:

Ցանկացած օրինախախտ վհուկ, որը կթռչի ավելի, քան 150 մետր, ստիպված կլինի վճարել 500.000 հարավաֆրիկյան ռանդ, մոտ 54 000 ամերկյան դոլար:

Չնայած, որ այս օրենքը շատերին կարող է թվալ տարօրինակ կամ պարզապես հիմար, սակայն Սվազիլենդի շատ քաղաքացիներ շարունակում են վախենալ վհուկներից և հավատում են մոգական ուժերին և սև կախարդանքին:

Ներկայումս վհուկների դեմ պայքար իրականացվում է ոչ միայն աԱֆրիկյան պետություններում. նախորդ տարում «eBay» ընկերությունը արգելեց կախարդական իրերի վաճառքը, ինչը էականորեն զրկեց վհուկներին իրենց կախարդանքներով և կախարդական բաղադրիչներով կիսվելու հնարավորությունից:

Հ.Գ. Ի դեպ, Հայաստանում նման օրենք չի գործում, ուստի եթե մեր երկրում կան վհուկներ, կարող են ազատորեն թռչել որքան ցանկանում են J:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել