Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարոթյամբ. ոստիկանություն

Հունվարի 24-ին, ժամը 10.50-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Աշտարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուր գյուղի դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էր 23-ամյա համագյուղացին: Նա Բազմաղբյուր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով ծալովի դանակ: Երիտասարդը խոստովանել է, որ ինքն է դանակահարել 32-ամյա համագյուղացուն:

Բազմաղբյուրցի 23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել