Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 24-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:
Նշենք, որ Մարտիկյան այդ պաշտոնին էր նշանակվել 2022 թվականի հունվարի 10-ին: