Երևան քաղաքում՝ հունվարի 25-ի ցերեկը, 26-27-ին, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հունվարի 25-ի ցերեկը, 26-27-ին, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ին Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով:
