«Նախաձեռնությունը մեր կողմից է». Եգիպտոսի նախագահը կայցելի Հայաստան

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին տարածաշրջանային այց կկատարի: Նա կայցելի Հայաստան, ինչպես նաև Ադրբեջան: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Աղասի Մարգարյանը:

«Ժամկետը չեմ կարող նշել, որովհետև հիմա գործընթացը շարունակվում է: Օրակարգի մասին ևս ոչինչ չեմ կարող ասել, բայց առաջիկայում հստակություն կտանք․ բանակցային վիճակում է գործընթացը:

Հավելյալ կարող եմ ասել, որ նախաձեռնությունը մեր կողմից է՝ նկատի ունեմ նախագահականը: Այցի կայանալուն նպաստել է  2022 թվականին ՀՀ նախագահի այցը Շարմ էլ Շեյխ»,-նշեց նա:

Մարգարյանի խոսքով՝ այցի կայանալու գործում մեծ դեր է ունեցել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Նշենք, որ Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կժամանի Հայաստան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել