Հունվարի 26-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի էլեկտրական շչակը:
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։