Գողություն դպրոցում

Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է Արթուր Այվազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հափշտակություն կատարելուդիտավորությամբ, բաց դռնից ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող թիվ 89 դպրոցի 2-րդ հարկում գտնվող դասասենյակ և գաղտնիհափշտակել է Անի Բաբայանին պատկանող 4000 ՀՀ դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 20000 ՀՀ դրամ գումար:

Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել