Ադրբեջանը հայ կին զինծառայողների նկատմամբ սեռի և ռասայական հիմքով բռնություն է կիրառել․ Ջուլհակյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի կայքը։

Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավորել են ոչ միայն զինծառայողների սեռը, այլ նաեւ էթնիկ ծագումը, դրանք ոչ այլ ինչ են, քան սեռի եւ ռասայական հիմքով բռնություն:

Ելույթի սկզբում Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել է նաեւ ադրբեջանցի պատգամավորի այն հայտարարությանը, թե Հայաստանը շեղվել է ժողովրդավարության ուղուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել