Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան արգելված է, հանդիպել է Էմանուել Մակրոնին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան արգելված է Նիկոլ Փաշինյանի հրամանով, հունվարի 23-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Ելիսեյան պալատում ընդունելության ժամանակ Ֆրանսիայի նախագահին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները։

Հարց․ քանի՞ հայ կա աշխարհում, որ այս օրերին կարող է նման մակարդի հանդիպումներ ունենալ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել