Չորս նոր դատավոր է նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 23-ին հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Մկրտչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամայիս Ասատրյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել