Սպանություն Ստեփանակերտում. ԱՀ դատախազություն

2023թ. հունվարի 01-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել նույն բնակարանի բնակիչ Ա.Օ.-ի և նրան հյուրընկալված Կ.Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, ձեռքերով և տանը գտնվող փայտյա աթոռակներով հարվածներ է հասցրել Ա.Օ.-ի գլխին ու դեմքին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:

Նշված փաստի առթիվ 01.01.2023թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով /Սպանությունը/: Նույն օրը Ա.Օ.-ն ձեերբակալվել է, իսկ 03.01.2023թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել