Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտակ Զախարյանի նախագահությամբ շարունակվում է Արամ Սահակյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արամ Սահակյանը Հակոբ Հակոբյանի հետ նախնական համաձայնության գալով փորձել են նյութապես շահագրգռել Էրիկ Վարդանյանին, որպեսզի վերջինս սպանի Արա Մարկոսյանին:
Նշենք, որ Արամ Սահակյանը որոշել է այդ քայլին գնալ, որպեսզի նախկինում ունեցած վեճի համար վրեժ լուծի:
Բացի այդ Արամ Սահակյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փափմուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:
Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: