Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գլխավոր դատախազը պատրաստվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդություններ ներկայացնել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանին և Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից Iravaban.net-ին հայտնեցին, որ Իշխան Սաղաթելյանի և Գեղամ Մանուկյանի վերաբերյալ միջնորդագրեր չեն ուղարկվել:
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: