Շ. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել հարևանուհուն` Գ. Մկոյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Մինասյանը կենցաղային հարցի շուրջ ունեցած անհամաձայնության վերաբերյալ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ այգեգործական գործիք հանդիսացող փխրիչով մի քանի անգամ հարվածել է Գ. Մկոյանին։
Գործը դատարան է ստացվել հունվարի 3-ին և մակագրվել դատավոր Արամայիս Ասատրյանին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: