«Փարկինգ Սիթի Սերվիսը» 70 միլիոն դրամ տուժանք կվճարի քաղաքապետարանին` պարտավորությունները չկատարելու դեպքում

Իրավաբան.net-ի ձեռքում է հայտնվել Երևանի քաղաքապետարանի, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի և «Լոկատոր»-ի միջև կնքված պայմանագիրն ամբողջությամբ:

Ըստ այդ պայմանագրի` Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման N ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 գնման պայմանագրից բխող պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու կամ հրաժարվելու, ինչպես նաև գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում «Փարկինգ Սիթի Սերվիսը»-ը քաղաքապետարանին պարտավորվում է վճարել 70.000.000 դրամ տուժանք:

Ընդ որում` «Փարկինգ Սիթի Սերվիսը»-ը, Երևանի քաղաքապետարանի կողմից գումարի գանձման պահանջ ստանալու դեպքում, պետք է անվերահապորեն կատարի այն` ստանալու օրվանից 5 բանկային օրվա ընթացքում:

Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև Նոր բացահայտում. Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել «Փարկինգ Սիթի Սերվիս»-ն ու «Լոկատոր»-ը7 ամսվա ընթացքում կահավորվելու է 10000 մեքենաների համար նախատեսված ավոտակայանատեղիներ. պայմանագիր

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել