ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և կոչ արել անհապահաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Նա նշել է, որ հումանիտար ճգնաժամի խորացումը վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարներին: Պետքարտուղարը խրախուսել է Ադրբեջանի նախագահին կրկնապատկել ջանքերը խաղաղության վերաբերյալ Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում: Նա նաև խոսել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններից»,–նշված է պետքարտուղարության կայքում:
Կարծես թե Ալիևի համար ոչ հաճելի հեռախոսազանգ է եղել»,-նշել է Հայրապետյանը:
