Այսօր ամփոփվել է գիտական լրագրության մրցույթի արդյունքները: iravaban. net-ի լրագրող Նունե Հովսեփյանն արժանացել է հավաստագրի գիտության ոլորտի հիմնախնդիրները զանգվածային լրատվության միջոցներում ակտիվորեն լուսաբանելու համար:
Մրցույթը կազմակերպել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել միայն գիտությանը վերաբերող նվազագույնը 7-ը նյութ հրապարակած լրագրողները: Մրցանակային ֆոնդը կազմել է 3 միլիոն:
Iravaban. net-ի աշխատակազմը շնորհավորում է մրցանակակիրներին, ինչպես նաև Նունե Հովսեփյանին ստացած մրցանակի առթիվ: