Վահան Քերոբյանը 2 օրով մեկնում է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 օրով մեկնում է Մոսկվա:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգի համակարգված մոտեցումների մշակման վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Վահան Քերոբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել