Երևան քաղաքում՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 2-4 աստիճանով:
