Քիչ առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ԾՀՔ բաժնի պետի տեղակալի միջնորդությունը «Սուրմալու»-ի գործով մեր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշեց այն մերժել։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
««Սուրմալու»-ի գործով այլեւս ոչ ոք կալանքի տակ չի»,-նշել է նա։
Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել էին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել էր 16, տուժել՝ ավելի քան 60 մարդ։