Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հունվարի 19-ին որոշում է ստորագրել՝ Վանաձորի Ա․Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին։
Iravaban.net-ին հայտնի է դարձել, որ Թագուհի Թադևոսյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։
Պատճառը դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը չապահովելն է։
Մարզպետի որոշման մեջ նշվում է, որ Թադևոսյանը նաև բացատրություն է ներկայացրել։