Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը․ ԱԻՆ

Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնում են նաև, որ ուժեղ երկրաշարժից հետո, երբ քաղաքացիները գտնվում են դրսում կամ դուրս են եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք․

«Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել