Ավտովթար Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Հունվարի 20-ին՝ ժամը 16:56-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Mercedes Sprinter և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կան մեկ զոհ և մեկ տուժած։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել