Ինչպե՞ս առձեռն ներկայացնել հարկային հաշվետվությունը

Հայտնի է, որ ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ հարկային և սոցիալական ապահովության վճարները կարգավորող օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, տեղեկություններ և օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:

Նշենք, որ առձեռն հաշվետվությունների ներկայացումը կատարվում է հարկ վճարողի հաշվառման հարկային (տարածքային) տեսչության Տեղեկատվության և վերլուծության (այսուհետ ՏՎ) բաժնի համապատասխան աշխատակցին հաշվետվության թղթային տարբերակը հանձնելով:

Հաշվետվությունը առձեռն ներկայացնելու դեպքում, հարկային մարմնի աշխատակցի կողմից տեղում ստուգում է հարկ վճարողի` լրիվ անվանումը հաշվառման համարը հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը,  տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) և (կամ)հաշվապահի ստորագրությունը հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված լինելը:

Վավերապայմաններից որևէ մեկի սխալ նշված կամ նշված չլինելու դեպքում այդ հաշվետվությունները համարվում են չներկայացված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել