Գյուլագարակ խոշորացված համայնքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Մեծ ցավով և սրտի կսկիծով տեղեկացանք, որ hունվարի 19-ին՝ ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից է Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի բնակիչ՝ 19-ամյա Ռոստոմ Արտակի Ասրյանը:
Ռոստոմ Ասրյանն ընտանիքի առաջնեկն էր, ուներ քույրեր և եղբայր: Սովորում էր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում:
Գյուլագարակ համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակազմն իրենց զորակցությունն են հայտնում զինծառայողի ընտանիքին և ցավակցում զոհված բոլոր զինվորների հարազատներին»: