Առաջիկա նիստերից մեկում նախագիծը կրկին կքննարկվի. Բաբկեն Թունյան

Այսօր՝ հունվարի 20-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային փակ քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Խոսքը վերաբերում էր Արաքս գետի հունից ավազի արդյունահանմանը:

Հիշեցնեմ, որ նախագիծը անցյալ տարվա դեկտեմբերին քննարկվել էր հանձնաժողովի նիստում: Հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները հարցեր և լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն էին առաջացրել, հարցը հետաձգվել էր մինչև երկու ամիս ժամկետով:

Այս ընթացքում պատգամավորներն այցելել են սահման, տեղում ծանոթացել իրավիճակին:
Քննարկումն արդյունավետ էր, և առաջիկա նիստերից մեկում նախագիծը կրկին կքննարկվի՝ լրամշակված և բարելավված տեսքով»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել