Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են․
«Հարգելի հայրենակիցներ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։
Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։
Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը` ցանկալի է, որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։
Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։
Հավաստիացնում ենք, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, ուստի, խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա։
Ստորև ներկայացնում ենք մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը»։
