Գարեգին Պողոսյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 19-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գարեգին ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-նշվում է հրամանագրում:

Նշենք, որ Պողոսյանը ՀՀ ազգային հերոսի կոչում ունի։

Ավելի վաղ այս պաշտոնից ազատվել է Վահրամ Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել