Ըստ լեհ կրիմինոլոգ Բուռնոն Հոլիստի` վիգտիմոգեն պոտենցիալն իր մեջ ներառում է անձի կամ անձանց խմբի այնպիսի հատկությունների համակարգ, որը հանցագործության զոհ դառնալու վտանգ է ստեղծում:
Իրականում հանցագործության զոհ դառնալու կամ չդառնալու հանգամանքը կախված է անձի վիկտիմայնությունից:
Վիկտիմայնությունը հնարավորություն է տալիս պատասխանելու այն հարցին, թե ինչու նույն իրադրությունում մեկը դառնում է հանցագործության զոհ, իսկ մեկ ուրիշը` ոչ:
Մի խոսքով` կարելի է ասել, որ վիկտիմիզացիան տուժողի վերածվելու գործընթաց է:
Վիկտիմոլոգիայում առանձնացնում են տուժողի վարքագծի հետևյալ դրսևորումները`
Պրովոկացիոն. այս դեպքում ապագա տուժողն իր հակաբարոյական , հակաիրավական, իսկ երբեմն հակաիրավական վարքագծով դրդում է մյուս կողմին հանցանք կատարելու:
Թեթևամիտ վարքագիծ. այս վարքագիծը նպաստում է հանցավորի մոտ արդեն իսկ առկա հակահասարակական դիրքորոշման դրսևորմանը:
Չեզոք վարքագիծ. այս դեպքում հանցագործությունը կատարվում է միայն հանցավորի կրիմինալ դիրքորոշման պատճառով:
Ի լրումն վերը նշվածի` ևս մեկ խորհուրդ` եթե պահանջում են Ձեր քսակը կամ կյանքը, ավելի լավ է տվեք քսակը: