Դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Ամիրխանյանն ընդդեմ ՀՀ-ի» գործի ուսումնասիրությունը․ ԱՆ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունվարի 18-ին, քննության է առել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը։

Դատավորը նիստին ներկա չէր, այնտեղ էր նրա  ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը։ Վերջինս նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ցանկանում ներկայացնել։

«Այս վարույթով որպես դատարան գործող ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանը, որը 2021 թվականի հունվարի 27-ի Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում հայտնել է հետևյալը․ «Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ։ Քանի որ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը քաղաքական է, դա վկայում է այն մասին, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլ նաև վստահելի մեկին, որը քեզ հետ կիսում է գաղափարներդ։ Այդ իմաստով Մինասյանը համապատասխանում է չափանիշներին»։ Վերոգրյալից պարզ է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կանխակալ վերաբերմունք ունի Սուրեն Անտոնյանի նկատմամբ վարույթ հարուցած և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած Գրիգոր Մինասյանի նկատմամբ»,-նշեց Ամիրխանյանը՝ հավելելով, որ Անդրեասյանը չի կարող անաչառ լինել իր ընկերոջ և գաղափարակցի միջնորդության քննության ընթացքում։ Փաստաբանը ասաց նաև, որ Մինասյանը և Անդրեասյանի կինը հանդիսանում են միևնույն առևտրային կազմակերպությունում բաժնետերեր են։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման։ Խորհուրդը խորհրդակցական սենյակ գնաց, վերադառնալուց հետո մերժեց ներկայացված միջնորդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել