Արցախի արդարադատության նախարարությունն անցնում է հատուկ աշխատանքային ռեժիմի

Արցախի արդարադատության նախարարությունը իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում էներգամատակարարման և գազամատակարարման խափանումներով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներն ու նախարարության համակարգում գործող մարմինները ս.թ. հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի և քաղաքացիներին սպասարկման ծառայություններ կմատուցեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Արցախէներգո» ՓԲԸ կողմից հրապարակվող հովհարային անջատումների գրաֆիկի հաշվառմամբ:

ԱՀ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և նախարարության համակարգում գործող մարմինների հասցեներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Xm4GSa :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել