Զգուշացեք. Ֆեյսբուքում նոր վիրուս է հայտնվել

Ինտերնետում հայտնվել է նոր վիրուս, որը տարածվում է որպես ընկերների կողմից ներբերռնված տեսանյութ:  Հակերների այդ քայլից արդեն տուժել է մոտ 800 հազար օգտագտեր:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրուսի լինկը ուղարկվում է որպես էլեկտրոնային կամ անձնական հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ ինչ-որ մեկը նշել է տվյալ մարդուն այդ տեսանյութում:

Բացելով նշված հասցեն՝ օգտատիրոջը խնդրում է ներբեռնել «plug in», որից հետո նոր միայն հնարավոր է տեսանյութը դիտել:

Երբ օգտատերը կատարում նախանշված քայլերը, իր բրաուզերի ողջ ինֆորմացիան հասանելի է դառնում հարձակվողների համար, այդ թվում նաև Ֆեյսբուքի, Թվիթերի և այլ սոցիալական ցանցերի տեղեկատվությունը:

Հետազոտողները կարծում են, որ այդ վիրուսը ստեղծվել է թուրք հակերների կողմից:

Վիրուսը 1 ժամում վարակել է 40 հազար համակարգիչ, որի արդյունքում տուժել են 800 հազար օգտատեր:

Ինչպես տեղեկացնում է New York Times-ը, Ֆեյսբուքն արդեն զբաղվում է վիրուսի մաքրմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել