Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին որոշում է ստորագրվել, որում ասվում է.
1․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2․ Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»: