Հունվարի 18-ին, ժամը 09:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի ետնամասում գտնվող ենթակայանից ծուխ է նկատվում։
Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։19-ին, մարվել՝ 10։27-ին։ Էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (մոտ 10 գմ), աղբ (մոտ 0,4 խմ), և ջերմահարվել՝ էլեկտրական հաշվիչներ (մոտ 20 հատ)։