Նվարդ Վարդանյանն ազատվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 13-ին հրաման է ստորագրել՝ Նվարդ Վարդանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով, ինչպես նաև hիմք ընդունելով Ն. Վարդանյանի դիմումը, հրամայում եմ․

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիր՝ 12-Ղ2-1) Նվարդ Մովսեսի Վարդանյանի լիազորությունները 2023 թվականի հունվարի 16-ից դադարեցնել։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է հրամանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել