Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում հունվարի 18-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Զ․ Սարկավագի 74-ից 126 սեփական տները, 110-ից 128 շենքերը իրենց կոտորակներով, ՀԷՑ-ի ենթակայանը, Քանաքեռ այգիներ, Քանաքեռ կայարանն և հարակից սեփական տները, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն,
  • Ավան վարչական շրջանի՝ Հր.Աճառյան փողոցը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել