Հունվարի 17-ին, ժամը 13:02-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում՝ թիվ 1 մանկապարտեզի 2-րդ հարկում. սաները տարահանվել են:
Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։