Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 17-ին, քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Ազգային ժողովի խմբակցություններից միայն «Քաղաքացիական պայմնագիր»-ն է ներկայացրել իր թեկնածուին:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրեց իրենց թեկնածուի՝ Գագիկ Բարսեղյանը կենսագրությունը:
Նշենք, որ 2016 թվականից թեկնածուն զբաղեցնում է ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի պաշտոնը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցում ընտրությանը: