Հունվարի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։
Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը։