Նախատեսվում է բազմաբնակարան շենքի կառավարման մասնագիտացված գործունեության ներդրում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հարցը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարման մասնագիտացված գործունեության ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ամրագրումն է։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառավարումը՝ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման գործառույթներ իրականացնող անձանց՝ կառավարիչների գործունթությունը դիտարկել որպես մասնագիտացված։ Կառավարության համար նախատեսել լիազորող նորմեր, որոնց հիման վրա կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, սահմանել պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման կարգը։

Նախատեսվում է, որ օրենքն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025 թվականից, իսկ օրենքի ընդհունմանը կհաջորդեն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման, վերապատրաստման դասընթացների մշակման և կազմակերպման աշխատանքները»,-մանրամասնեց Ղուլարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել