Միացե՛ք ռուսական բազայի շրջափակմանը․ Ազգային-ժողովրդավարական բևեռ

Ազգային-ժողովրդավարական բևեռը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ իրականացնում է «Շրջափակում հանուն ապաշրջափակման» բողոքի ակցիան։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ ռուսական բազայի շրջափակմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ ամիս է, ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Ազգային – Ժողովրդավարական Բևեռը հունվարի 15-ին երկրորդ անգամ նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը ապաշրջափակելու նպատակով։

Հունվարի 8-ին նույն պահանջներով իրականացված մեր միջոցառումը մեծ արձագանք է ստացել քաղաքակիրթ աշխարհում և Բերձորի փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։

Ի հեճուկս մեծաթիվ ոստիկանական ուժերի հակաօրինական գործողությունների, մեր նախաձեռնությունը հաջողություն ունեցավ և հիշատակվեց հայտնի համաշխարհային լրատվականներում։

Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց մեր հաջորդ հավաքին»,-նշվում է Բևեռի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել