Մեկնարկում են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները

Մեկնարկում են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն կհանձնեն քիմիա և ռուսաց լեզու առարկաներից:

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

738 դիմորդ քիմիա է հանձնելու, որից 284-ը Երևանում, 454-ը՝ մարզերում: 131-ը ռուսերեն է հայտագրել, որից 15-ը Երևանում և 116-ը մարզերում:

Տարվա եղանակով պայմանավորված, որոշվել է քննությունն սկսել ամռան համեմատ 2 ժամ ուշ՝ 11.30-ին: Քիմիայի քննության տևողությունը 3 ժամ է, ռուսաց լեզվինը՝ 2,5:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել