Երևան քաղաքում՝ հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 3-5 աստիճանով:
