Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ թվով 33 դեղերի վերագրանցման մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 10-ին հրաման է ստորագրել՝ թվով 33 դեղ վերագրանցելու վերաբերյալ։

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ հրամանը արդեն գործում է։

«Վերագրանցման ընթացակարգով գրանցել թվով 33 դեղ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության քարտուղարության պետ Ա. Առաքելյանին`

1) Սույն հրամանն ընդունվելու պահից տեղեկացնել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին:

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա.Բաղրյանին`

  • Ապահովել սույն հրամանով գրանցված դեղի վերաբերյալ տվյալների հրապարակումը  գրանցամատյանում`          համաձայն          Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 162- Ն որոշման հավելված 1-ի 32-րդ կետի պահանջների:
  • Սույն հրամանը      ստանալուց      հետո     ապահովել   գրանցամատյանում լրամշակման կատարումը՝ ավելացնելով վերագրանցման մասին տվյալները: Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

1)      ապահովել        սույն       հրամանի       տեղադրումը          առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

Դեղի գրանցման ժամկետի (5 տարի) հաշվարկը սկսվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից»,-նշվում է հրամանում:

Դեղերի ցանկը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել