Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է. «Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 51-րդ տարում մահացել է ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, սպորտի վարպետ, մարզիչ, Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից Անդրանիկ Եդիգարյանը:
Վերջինս Արշալույս գյուղից էր, որտեղ տարիներ շարունակ զարգացրել է ազատ ոճի ըմբշամարտը:
ՀԸՖ-ն ցավակցում է Եդիգարյանների ընտանիքին և հարազատներին և կիսում է կորուստի ցավը»: